Փոխարժեքներ
13 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.51 |
EUR | ⚊ | € 411.46 |
RUB | ⚊ | ₽ 3.95 |
GBP | ⚊ | £ 496.75 |
GEL | ⚊ | ₾ 141.82 |
Թուրք-ադրբեջանական տանդեմը թափ է հավաքում «մեկ ազգ երկու պետություն» բանաձեւն աշխատացնելու ուղղությամբ եւ երկկողմանիորեն փորձ է արվում ապատեղեկատվությամբ Հայաստանի հետ նախապատերազմական իրավիճակ ստեղծելու, իհարկե պատասխանատվությունը բարդելով հայկական կողմի ուսերին։
Այս մասին «Նոյյան Տապան»-ի հետ զրույցում նշեց վերլուծաբան Շահան Գանտահարյանը՝ մեկնաբանելով Անկարայի եւ Բաքվի վերջին հայտարարությունները։
Ըստ Շ․ Գանտահարյանի, ներադրբեջանական եւ ներթուրքական շարժառիթներ եւս կան։ Ավելի գլոբալ առումով, տավուշյան գործողություններին առընթեր Անկարան անվերջ փորձ է անում ակտիվորեն ներգրավվելու՝ հակամարտությունում դեր վերցնելու նպատակով։ Բայց ոչ միայն դա։ Շ․ Գանտահարյանի վկայությամբ՝ Անկարան աշխարհագրական տարբեր միջավայրերում, հատկապես միջին արեւելյան տարածաշրջանում, խորը խնդիրներ ունի ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահող երեք երկրների հետ։ Մոսկվան եւ Անկարան ապամերձեցվում են, ԱՄՆ-ը ռազմական առումով օժանդակում է Կիպրոսին, որին սպառնում է Թուրքիան, իսկ Ֆրանսիան թե՛ հյուսիսային Աֆրիկայում, եւ թե՛ Արեւելյան Միջերկրածովում հայտնվել է տրամագծորեն հակոտնյա դիրքերում՝ հարաբերակցաբար Անկարային։
Հարավային Կոկվկասում անկայունություն առաջացնելու նախադրյալներ ստեղծելով՝ Անկարան ուղերձներ է ուղարկում աշխարհագրական տարբեր գոտիներում իրեն հակադրված ուժերին ռազմաքաղաքական գործարքների նախապատրաստության միտումով խաղաթղթեր ներկայացնելու համար։ Առաջին հերթին՝ ապամերձեցվող Մոսկվային։