կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-31 20:40
Առանց Կատեգորիա

Անկարան խաղաղության իմիտացիա է բեմականացում․ Շահան Գանտահարյան

Անկարան խաղաղության իմիտացիա է բեմականացում․ Շահան Գանտահարյան

Թուրքական մամուլը հաղորդում է, որ Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հանդիպել է ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանի հետ և ներկայացրել Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի 4 վերապահումները՝ Yerkir.am-ին ասաց Բեյրութի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը։

«Կարծում եմ, ամենաուշագրավը 4-րդ կետն է։ Մնացյալը Անկարայի դասական մոտեցումն է ամեն անգամ, երբ ցանկացած պետություն նախապատրաստվում է Ցեղասպանության մասին հայտարարություն անել կամ բանաձեւ որդեգրել։ 4-րդ կետը՝ Քալընը հայտնելով, որ Կովկասում նոր կարգ է հաստատվում, հետևյալ ուղերձն է փոխանցել. «Մենք ասում ենք՝ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորենք, ասում ենք՝ եթե նրանք (հայերը) ճիշտ քայլ անեն, տեսեք մենք էլ անգամ դարպասները կբացենք: Նման մի ժամանակահատվածում, եթե դուք Ցեղասպանություն բառը կիրառեք, նշանակում է՝ Կովկասում ամբողջ գործընթացը սաբոտաժի եք ենթարկում»: Պարզ է ուղերձը։ Ապաշրջափակումը պայմանավորվում է Ցեղասպանություն եզրի չօգտագործումով։ Այլապես, ըստ Անկարայի, սաբոտաժի կենթարկվի ապաշրջափակման ծրագիրը։ Ըստ Քալընի, դրա պատասխանատուն կլինի Վաշինգտոնը։ Քալընը փաստորեն վերահաստատում է Թուրքիայի նախապայմանային քաղաքականությունը»,-ասաց Գանտահարյանը։

Նա նշեց, որ Անկարան խաղաղության իմիտացիա է բեմականացում եւ դա լիարժեք օգտագործում իր արտաքին քաղաքականությունում․ այս դեպքում՝ ԱՄՆ-ի հետ իր հարաբերություններում։