Փոխարժեքներ
06 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Սիրիայի Իդլիբ նահանգի «ԷՄ4» մայրուղու մոտ ռուս-թուրքական միացյալ վերահսկողության գործողություններ կսկսվեն մարտի 15-ից: «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը՝ հիշեցնելով, որ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Մոսկվայում կայացած Պուտին-Էրդողան հանդիպման ընթացքում։
«Պաշտոնական լրահոսը խոսում է ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհի միացյալ վերահսկողության մասին։ Ենթատեքստը կարծում եմ այն է, որ Իդլիբում թուրքական գործոնը ինքնուրույն աշխատելու հնարավորություն չունի։ Մոսկվան Անկարային հասկացրել է, որ Իդլիբ նահանգում գործողությունները պետք է համակարգի իր հետ։ Այլապես կկրկնվեն բախումնային սցենարները»,- ասաց Գանտահարյանը։
Նա հավելեց, որ Թուրքիայի պաշտպանության նախարարը իր պետության վարքագծի համաձայն խոսում է Իդլիբից թուրքական զորքերը չհեռացնելու վճռականության մասին, սակայն պարզ է, որ Անկարայի առաձգականությունը սահմանափակվում է։
«Չի թույլատրվում առանձին ռազմական ծրագիր մշակել եւ իրականացնել։ Իդլիբը զուտ թուրքական ազդեցության գոտի չէ։ Սա է ուղերձը»,- նշեց նա: