Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փաստ» օրաթերթը գրում է․
Մեր ունեցած տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը որոշել է ինքն իր հասակից վերև թռնել ու նոր քաղաքական «պարտիա» նախաձեռնել։ Ճիշտ է, քաղաքական դաշտում փորձ ունեցողները վստահ են, որ դա իր «հագով» չէ, այդուամենայնիվ, նա, կարծես, որոշել է այդ հարցում էլ իրեն «դրսևորել»:
Մասնավորաբար, մեր աղբյուրների փոխանցմամբ, քաղաքական դաշտում գոյություն ունեցող անջրպետները և ակնհայտ բևեռացումները, ինչպես նաև իր՝ օրավուր ընկնող վարկանիշը նոր քաղաքական միավոր ստեղծելու գաղափար են հղացել։ Ըստ այդմ, իշխանության առանցքային ներկայացուցիչներից մեկը, որն առաջիկայում կհեռանա պաշտոնից, ներկայում թիմ է հավաքում և առաջիկայի համար նախատեսում է լուրջ կազմակերպչական աշխատանքներ իրականացնել՝ նոր կուսակցություն ձևավորելու նպատակով։
Մեր ունեցած հավաստի տեղեկություններով, թեմայի հետ կապված այդ պաշտոնյան արդեն իսկ մի շարք հանդիպումներ ու քննարկումներ է ունեցել։ Թերթի աղբյուրը փոխանցում է նաև, որ այսպիսով Փաշինյանը քաղաքական դաշտում փորձում է ՔՊ-ի համար արհեստական «հակակշիռ», իսկ իրականում այլընտրանք ու նույնիսկ բուֆեր ստեղծել։ Ինչպես ասում են, «նավսյակի»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում