կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-20 17:17
Առանց Կատեգորիա

Անկարան փորձում է թիավարել թե՛ ամերիկյան եւ թե՛ ռուսական ջրերում․ Շահան Գանտահարյան

Անկարան փորձում է թիավարել թե՛ ամերիկյան եւ թե՛ ռուսական ջրերում․ Շահան Գանտահարյան

«Ինչո՞ւ հրաժարվենք ռուսական S-400-ներից» հռետորական հարցը տալով Էրդողանը Սիրիայում իր ներկայության հրամայականի մասին է խոսում։ Նոյյան Տապանի ուղղած հարցերին պատասխանելով ասում է քաղաքական վերլուծաբան, Լիբանանի Ազդակ օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը։

Ըստ Շահան Գանտահարյանի՝ Անկարան փորձում է թիավարել թե՛ ամերիկյան եւ թե՛ ռուսական ջրերում։ Երբ Էրդողանն հայտարարում է, որ քրդերի եւ իսլամական պետության դեմ պայքարելու համար ամերիկյան զինամթերքը չի տրամադրվել Թուրքային մի քանի շեշտդարում է անում։
 
Հավասարեցնում է իսլամական ահաբեկչությունն ու Սիրիայում գործող քրդերին, եւ ուղղակի ասում որ իրենց դաշնակիցները չեն աջակցել Թուրքիայի սպառնալիք համարվող քրդերին դեմ իրենց հայտարարած պատերազմին։ Ուղերձը միաժամանակ Մոսկվային է, որ ռուսական ռազմատեխնիկայի գնումը քրդերի դեմ օգտագործվելու է եւ որի համար իր ներկայութիւնը Սիրիայում անհրաժեշտ է, այս դեպքում համակարգված ռուսների հետ։ Չմոռանանք, որ թեկուզ բացասական երանգ տալով այնուամենայնիվ Վաշինգտոնին դաշնակից է համարում Էրդողանը եւ դաշնակցին չաջակցելը ներկայացնում է հիմնավորում՝ ռուսական զենքի գնման արդարացման համար,- ասաց Շահան Գանտահարյանը։