|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի գեներալ-նահանգապետ Ժուլի Պայետը: Նա Կանադայի ժողովրդի անունից իր շնորհավորանքներն է հղել նախագահ Սարգսյանին, Հայաստանի Հանրապետության ժողովրդին և նշել, որ Կանադան ակնկալում է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը. այս մասին հայտնում են նախագահականից:
«Տասնյակ հազարավոր կանադացիներ կարող են իրենց արմատները գտնել Հայաստանում: Նրանց ներդրումը օգնել է Կանադան դարձնել բարեկեցիկ, կենսունակ և բաց երկիր, ինչպիսին այն այսօր է»,-մասնավորապես նշվում է Ժուլի Պայետի ուղերձում:
Կանադայի գեներալ-նահանգապետը նաև ընդգծել է կորոնավիրուսի համավարակի տարածման դեմ համատեղ պայքարելու և առաջացած մարտահրավերներին համատեղ դիմակայելու կարևորությունը: