|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին:
«Լիահույս եմ՝ երկու երկրների պատմական, մշակութային և հասարակական կապերի շնորհիվ, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պաշտոնատար անձանց ջանքերի լույսի ներքո ականատեսը կլինենք երկկողմ հարաբերությունների առավել զարգացմանը՝ ի շահ երկու ժողովուրդների»,- ասված է Իրանի նախագահի շնորհավորական ուղերձում:
Նախագահ Հասան Ռոհանին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն: