Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության շենքի առջև գիշերած քաղաքացիներին այսօր առավոտյան ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Քաղաքացիները պնդում են, որ թեև Փաշինյանը խոստացել է հարցին լուծում տալ, իրենք չեն դադարեցնի նստացույցը՝ մինչև ՌԴ մեկնելու՝ իրենց պահանջը չբավարարվի:
Հիշեցնենք՝ ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիները երեկվանից բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի առջև՝ պահանջելով բացել ՌԴ-ի հետ սահմանները: Նրանք հայտարարել էին, որ եթե իրենց ոչ ոք չընդունի, հացադուլ են անելու կառավարության դիմաց:
«Երեկ մոտ քսան մարդ է այստեղ գիշերել, գուցե այսօր էլ մեր քաղաքացիներից ոմանք միանան մեզ: Գիշերը խաղաղ է անցել: Ճիշտ է՝ մի քիչ ցուրտ էր, բայց եթե այս ծայրահեղ քայլին ենք դիմել, պետք է մինչև վերջ մնալ», - Yerkir.am-ին ասաց ակցիայի մասնակիցներից Արթուր Ոսկանյանը՝ ընդգծելով, որ չեն դադարեցնի ակցիաները՝ մինչև 200 հոգու՝ ՌԴ մեկնելու հարցը չլուծվի:
Հարցին՝ ԱԳ-ից ի՞նչ արձագանք կա, քաղաքացին պատասխանեց. «Նախարարին բավականին ժամանակ առաջ հանդիպեցինք, ցուցակներ ներկայացրեցինք, և զրո պատասխան»:
Ակցիայի մասնակիցներից Աստղիկ Սահակյանն էլ Yerkir.am-ի հետ զրույցում ընդգծեց՝ իրենց պայքարը քաղաքական չէ, և այնքան պիտի պայքարեն, մինչև իրենց պահանջն ի կատար ածվի: «Մեր իրավունքները ոտնահարված են: Բոլոր երկրները բացեցին սահմանները, բացի Հայաստանից, դա է վիրավորական»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: