կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-24 08:21
Հասարակություն

Ռուսաստան մեկնել ցանկացող մոտ 30 հազար ՀՀ քաղաքացի մերժվել է

Ռուսաստան մեկնել ցանկացող  մոտ 30 հազար ՀՀ քաղաքացի մերժվել է

«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանի Դաշնության կողմից միգրացիոն օրենսդրության փոփոխությունները բավական անհարմար վիճակում են դրել այս ամիսներին Ռուսաստան մեկնող հայազգի քաղաքացիներին: Թեեւ փոփոխություններից հետո Ռուսաստանի դեսպանատունը եւ տարբեր գերատեսչություններ հայտարարեցին, թե Ռուսաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիները Դաշնային միգրացիոն ծառայության կայքում նախապես պետք է ստուգեն եւ պարզեն, թե իրենց անձի հետ կապված երկիր մուտքի արգելքի հիմքեր կա՞ն, թե՞ ոչ, սակայն նույնիսկ այդ պարագայում բազմաթիվ քաղաքացիների սահմանից հետ են ուղարկում: Այսինքն՝ նշված կայքում ստուգում են, պարզվում է՝ որեւէ խոչընդոտ չկա իրենց հետ կապված, սակայն սահմանը հատելուց իրենց տեղեկացնում են, որ ինչ-որ խախտման պատճառով չեն կարող մուտք գործել ՌԴ տարածք: Ոչ պաշտոնական տվյալներով՝ միայն այս տարվա 4 ամիսներին մոտ 30 հազար ՀՀ քաղաքացի է մերժվել:

 

20 օր առաջ ավտոբուսով Ռուսաստան մեկնել ցանկացող Վահան Զոհրաբյանը «Ժամանակին» տեղեկացրեց, որ ինքը նախապես կայքում ստուգել էր, պարզել, որ ամեն ինչ «մաքուր» է, եւ տոմս էր գնել, սակայն Լարսի անցակետում իրեն տեղեկացրել էին, որ ինքը անցած տարի խախտել է Ռուսաստանում գտնվելու ժամկետը»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: