Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քանի գերագույն խրտվիլակն է իշխանության, մենք մեր բողոքի ակցիաները չենք դադարեցնելու՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ արժանապատվության երթի ժամանակ, որը մեկնարկեց Չարենց-Սայաթ-Նովա խաչմերուկից և, 5 տարբեր երթերի միավորմամբ, շարունակվեց դեպի Ազատության հրապարակ։
Երթի մեկնարկին Իշխան Սաղաթելյանը ստիպված եղավ բռունցքներով բացել ճանապարհը՝ ոստիկանների պատի միջով։ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանին և այլ ցուցարարների բերման ենթարկեցին հենց սկզբում։
«Նիկոլ Փաշինյանը ընդամենը փողոցային ջեբկիր է, որը մեզանից խլել է մեր արժանապատվությունը, ինքնասիրությունը, ջնջել է մեր 30 տարվա պատմությունը, հարցականի տակ դրել մեր ապագան։ Նիկոլը պետք է հեռանա և վերջ»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը կոչ արեց իրավապահ մարմիններին՝ ապահովելու ցուցարարների՝ խաղաղ քաղաքացիական անհնազանդության երթ անելու իրավունքը։
«Մի՛ տրվեք այդ գլխավոր խեղկատակի սադրանքներին, Նիկոլը պետք է հեռանա, որպեսզի մեր երկրում լինի կայունություն և հանդարտություն»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Երթի մասնակիցները բարձրախոսով հայտարարեցին, որ այժմ մեր ազգային արժանապատվության հարցն է և տուն չեն գնալու, մինչև այս հարցը իր տրամաբանական ավարտը չունենա․ «Նիկոլ Փաշինյանը չի՛ ղեկավարելու Հայաստանի Հանրապետությունը․ դա որոշվել է նոյեմբերի 9-ին և դա որոշել է Նիկոլ Փաշինյանը»։
Իշխան Սաղաթելյանը ճանապարհին հրավիրեց բոլորին՝ միանալու արժանապատվության երթին։
Բողոքի ակցիայի մասնակիցները վանկարկում են՝ «Առանց Նիկոլ Հայաստան», «Հողատո՛ւ, հեռացիր»։
Մանրամասն՝ տեսանյութում․