|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Մեկ ամիս էլ չի անցել, երբ Սան Ֆրանցիսկոյում Գռուզեան-Զաքարեան-Վասպուրական դպրոցը վանդալիզմի էր ենթարկվել. օրերս այն կրկին թիրախավորվել է: Այս մասին հայտնում է «Ասպարեզ»-ը։
Ոստիկանության տվյալների համաձայն՝ շաբաթ առավոտյան ինչ-որ մեկը կրակ է բացել դպրոցի ուղղությամբ և վնասել ցուցանակը: Կրակոցների հետևանքով ոչ ոք չի տուժել:
Հուլիսին Սան Ֆրանցիսկոյի Գռուզեան-Զաքարեան-Վասպուրական դպրոցը վանդալիզմի էր ենթարկվել՝ պատերին գրվել էին հայհոյանքներ և պատկերվել էր Ադրբեջանի դրոշը:
Օրեր առաջ էլ տեղեկություն էր տարածվել, որ հրկիզվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու օժանդակ կառույցը: Շենքում տեղավորված էին «Վասպուրական» սրահը, ինչպես նաև եկեղեցու և մի շարք այլ կազմակերպությունների գրասենյակներ: Այս դեպքերից հետո դպրոցի մոտ իրավապահները ծառայություն են իրականացնում: Նրանք անմիջապես որոնողական աշխատանքներ են իրականացրել, սակայն դեռ կասկածյալներ չեն հայտնաբերվել: Ոստիկանության հայտարարության մեջ նշվում է, որ քայլեր են ձեռնարկում համայնքի անվտանգությունն ապահովելու համար:
Տեսանյութն՝ այստեղ: