|
Փոխարժեքներ
20 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.87 |
| EUR | ⚊ | € 426.69 |
| RUB | ⚊ | ₽ 5.1458 |
| GBP | ⚊ | £ 492.8 |
| GEL | ⚊ | ₾ 137.57 |
Սան Ֆրանցիսկոյում ռասայական խտրականության դեմ բողոքի ակցիայի մասնակիցները երեք հուշարձան են «հողին հավասարեցրել», որոնցից մեկը պատկանում էր Ֆրենսիս Սքոթ Քիին՝ ԱՄՆ օրհներգի տեքստի հեղինակին. այս մասին գրում է NBC Bay Area-ն:
Ցուցարարների գործողություններից տուժել են նաև ԱՄՆ 18-րդ նախագահ Ուլիս Գրանտի և միսիոներ Հունիպերո Սերայի հուշարձանները:
Ոստիկանության տվյալների համաձայն՝ Գրանտի հուշարձանի մոտ հավաքվել է մոտ 400 մարդ, բայց ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ չեն եղել։
Հիշեցնենք՝ ԱՄՆ-ում պատմական գործիչների հուշարձանները սկսել են ջարդուփշուր անել կալանավորման ընթացքում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի զոհվելուց հետո սկսված ռասիզմի դեմ բողոքի ցույցերի ֆոնին: