|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Երեկ՝ հոկտեմբերի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում ՀՀ ՊՆ վարչական շենքի մոտ անհայտ անձը իր մոտ եղած գազային ատրճանակից կրակել է Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի բնակիչ՝ 37-ամյա Լիլիթ Ե.-ի շան ուղղությամբ։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com-ից:
Կատարվածի մասին կայքը տեղեկացվել է Ոստիկանության Նոր Նորքի բաժին ու դեպքի վայր ժամանած օպերատիվ խումբը հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Մազմանյանի գլխավորությամբ Սաֆարյան փողոցում հայտնաբերել է գազային ատրճանակից կրակված 1 փամփուշտ։
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ կրակողին և գազային ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։