Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության շենքի առջև առավոտից բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները հանդիպեցին վարչապետի օգնականներ Նաիրի Սարգսյանի և Սուրեն Ղամբարյանի հետ՝ քննարկելու հագուստի մաքսազերծման գների բարձրացման հարցը:
«Բոլոր խնդիրները ներկայացրեցինք: Դրանք կետ առ կետ կներկայացվեն վարչապետին: Մենք սպասում ենք՝ որոշում կայացվի, հրավիրեն ասեն, թե ինչ են որոշել: Թե ե՞րբ կլինի, չենք կարող ասել, խորհրդակցություն պիտի անցկացվի»,- հանդիպումից հետո ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Նա ընդգծեց, որ հիմնականում շեշտադրել են հագուստի մաքսազերծման գների բարձրացման հարցը՝ հորդորելով դրանք թողնել անփոփոխ:
«Ի՞նչ արձագանք կլինի, չենք կարող ասել: Գուցե կետեր լինեն, որ ընդունելի լինեն, կետեր լինեն՝ ոչ»,- ասաց ցուցարարը:
Հիշեցնենք՝ նախատեսվում է մաքսազերծման թանկացում 1.5-2 անգամ: Նախորդ շաբաթ ցուցարարները նույն պահանջով բողոքի ակցիաներից հետո հանդիպել էին ՊԵԿ ներկայացուցիչների հետ, սակայն օրերս ՊԵԿ նախագահը խորհրդարանում հայտարարել էր, որ հագուստի մաքսազերծման նոր կարգին անցնելու ժամկետի հետաձգման անհրաժեշտություն չի տեսնում: