կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-13 15:40
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որ ծանոթանաք, ուղղակի կզարմանաք․ ԿԲ դիմացի ցուցարարները հանդիպեցին Փաշինյանին

Պարոն Փաշինյան, եթե հիմա մեզ չլսեք, վաղը հազարավոր մարդիկ են այստեղ հավաքվելու՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԿԲ-ի մոտ արդեն 3-րդ օրը բողոքի ակցիա անող քաղաքացիներից մեկը՝ դիմելով վարչապետին, որը շրջում է Երևանով և հորդորում կրել բժշկական դիմակներ։

Վարչապետը նրանց ևս հիշեցրեց, որ արտակարգ դրության ռեժիմ է և  ակցիաներ անել չի թույլատրվում։ Ակցիայի մասնակիցները հակադարձեցին՝ իսկ արտակարգ դրության ռեժիմում բանկերն իրավունք ունե՞ն զանգել ու փող ուզել, ասել, թե` գալու են և քաղաքացու մեքենան տանեն։

Փաշինյանը նշեց, որ բանկերը 500 000 մարդու վարկային արձակուրդ են տրամադրել, եթե բանկի հետ հարաբերությունները նորմալ են եղել։ Բողոքի ակցիայի մասնակիցներն էլ պնդեցին՝ իրենք որևէ տույժ-տուգանք չունեն, սակայն վարկային արձակուրդ չեն ստացել։

Վարչապետը պահանջեց 5 այդպիսի օրինակ իրեն տրամադրել` խոստանալով անձամբ ուսումնասիրել խնդիրը։ «Որ ծանոթանաք, ուղղակի կզարմանաք»,–արձագանքեց ակցիայի մասնակիցներից մեկը։

Վարչապետը հորդորեց գոնե դիմակ կրել` ասելով, որ չի բացառվում` առաջիկայում դիմակ կրելը պարտադիր դառնա։

Հիշեցնենք, որ ԿԲ-ի դիմաց արդեն երրորդ օրն է բողոքի ակցիա են իրականացնում՝  բողոքելով բարձր տոկոսադրույքների դեմ և պահանջելով լիցենզիայից զրկել վարկային կազմակերպություններին։ Քաղաքացիներն այսօր ԿԲ նախագահին ուղղված դիմում հանձնեցին։ Երեկ օրվա ընթացքում իրադրությունները թեժացել էին, քաշքշուկ էր տեղի ունեցել ոստիկանների ու մասնակիցների միջև, կային բերման ենթարկվածներ։

Մանրամասն՝ տեսանյութում․