Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դատախազի կողմից վկայակոչված փաստական հանգամանքներեը վերաբերելի չեն մեր բողոքի շրջանակում դատախազության գործողություններին՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում, որտեղ քննվում էր նրա և փաստաբան Հակոբ Մարտիրոսյանի հայցն ընդդեմ Գլխավոր դատախազության անգործության՝ Նիկոլ Փաշինյանի դեմ պետական դավաճանության առերևույթ հանցագործության հատկանիշներով, ինչպես նաև պաշտոնեական դիրքի չարաշահման կասկածանքով գործ չհարուցելու համար։
«Գործը կիսվել և ուղարկվել է երկու մարմինների, բայց փաստեր են ներկայացված, որոնք առերևույթ հանցագործության վերաբերյալ են․ սա ևս մեկ անգամ հաստատում է, որ գործ ունենք ակնհայտ անգործության հետ, քանի որ Դատախազությունը 3 իրավաչափ որոշումներից որևէ մեկը չի կայացրել՝ քրգործ չի հարուցել, չի մերժել և չի ուղարկել ըստ ենթակայության։ Ի՞նչն է խոչընդոտում, որ 3 իրավաչափ որոշումներից մեկը կայացվի, ոչ թե մասնատվի մեր հաղորդումը, որն ամբողջության մեջ է հաղորդում։ Այն չի կարելի մասնատել և առանձին դրվագներ դարձնել»,-ասաց Արծվիկ Մինասյանը։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում քննվում է ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի և փաստաբան Հակոբ Մարտիրոսյանի հայցն ընդդեմ Գլխավոր դատախազության անգործության, որը քրեական գործ չի հարուցել Նիկոլ Փաշինյանի դեմ՝ պետական դավաճանության առերևույթ հանցագործության հատկանիշներով, ինչպես նաև պաշտոնեական դիրքի չարաշահման կասկածանքով: Դատախազությունը ներկայացված հաղորդումը երկու մասի է բաժանել՝ ուղարկելով ԱԱԾ և ՀՔԾ, ինչով, ըստ դիմումատուների, ոչ միայն հաղորդման էությունն է խաթարել, այլև արհամարհել է այդ հաղորդումը։
Մանրամասն՝ տեսանյութում․