|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ-ում լրիվ նոր բարքեր են. նոր նստաշրջանին ընդառաջ՝ կարգուկանոն է հաստատվում ոչ միայն պատգամավորների հաճախելիության ու նիստերին մասնակցության պահով, այլեւ աշխատակազմի։ Այն բավականաչափ օպտիմալացվել է, մանավանդ՝ հաշվապահական-ֆինանսական բլոկը, միջանցքներում ակուրատնի վիճակ է, կենցաղային բլոկում՝ դե, զուգարաններում, էլի, առաջվանը չէ` օճառ կա, անձեռոցիկներն ու զուգարանի թուղթը տեղում են, ԱԺ ղեկավար կազմի բջջային, աշխատակազմի-պատգամավորների քաղաքային հեռախոսների խոսելու լիմիտն է կրճատվել, օգնականների հարցը չորով է դրվել»,- հիացմունքից խեղդվելով՝ պատմում էր մեր պատգամավոր զրուցակիցը:
Ի՞նչ ասել է` «չորով»: «Ոչ մեկը չի կարող իր որդուն կամ աղջկան դարձնել օգնական»: Չէ-հա՜: «Հաստատ. Սեյրան Սարոյանը՝ քեզ օրինակ. չկարեցավ իր տղուն օգնական դարձնել»: Էսօր չկարեցավ, վաղը` կկարենա։ «Չէ, որոշել են որեւէ մեկին ինդուլգենցիա չտալ»:
Ի դեպ, ԱԺ նախկին հաշվապահը դիմում է գրել՝ հեռացել, եւ նրա փոխարեն ԱԺ աշխատակազմի ղեկավարն աշխատանքի է ընդունել «Արաբկիր» բժշկական կենտրոնի երկարամյա հաշվապահին»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: