|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Մոսկվան հույս ունի ընդլայնել Վաշինգտոնի հետ շփումները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումից հետո: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը. հայտնում է ТАСС-ը:
Նա հույս է հայտնել, որ շփումների ընդլայնումը տեղի կունենա նաև նախարարական մակարդակով: Դեսպանը նշել է, որ բանակցություններից հետո երկրները հարցերի լայն շրջանակ ունեն քննարկելու, որոնց շուրջ «շփման եզրեր» կարելի է գտնել: Սակայն իրադարձությունների նման զարգացման համար, ըստ նրա, պետք է «բարենպաստ մթնոլորտ» ստեղծվի։