կարևոր
2041 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-03 09:40
Քաղաքական

Արարատ Միրզոյանը կմեկնի Ռումինիա

Արարատ Միրզոյանը կմեկնի Ռումինիա

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 3-4-ն աշխատանքային այցով կգտնվի Ռումինիայում։ Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ 

Նախարար Միրզոյանը հանդիպում կունենա Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուի հետ, որից հետո նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

Այցի շրջանակներում Արարատ Միրզոյանը կունենա նաև այլ բարձրաստիճան հանդիպումներ, այդ թվում՝ Ռումինիայի օրենսդիր մարմինների ներկայացուցիչների հետ։

Իր հանդիպումների ընթացքում նախարար Միրզոյանն անդրադարձ կկատարի Հայաստան-Ռումինիա երկկողմ համագործակցության և ՀՀ-ԵՄ գործընկերության հարցերի, Հարավային Կովկասում կայունության և անվտանգության մարտահրավերներին, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։