կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-11 23:40
Հասարակություն

ԲԸՏՄ-ն վերջին օրերին գրանցել է խախտումների էական նվազում

ԲԸՏՄ-ն վերջին օրերին գրանցել է խախտումների էական նվազում

Նոր կորոնավիրուսային (COVID-19) հիվանդությամբ պայմանավորված հանրապետության ողջ տարածքում սահմանված արտակարգ դրության վերջին օրերին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության հետ համատեղ շարունակել է ՀՀ մարզերի և մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների հուշակոթողների, կանաչ գոտիների, զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող վայրերում իրականացնել լայնամասշտաբ մշտադիտարկումներ և խստացված ստուգայցեր։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը.

«Խախտումների ցուցանիշների համեմատականը փաստում է, որ ԲԸՏՄ աշխատակիցների կողմից կատարված ամենօրյա շրջայցերի ու իրազեկման, բացատրական աշխատանքների արդյունքում գրանցվել են ակնհայտ դրական փոփոխություններ։

Ամիսներ առաջ մեկնարկած վերահսկողական միջոցառումների ընթացքում հաճախ հանդիպող անկանոն հերթերի, մարդկային կուտակումներ առաջացնելու, դիմակ չկրելու և անձանց միջև սոցիալական հեռավորություն չպահպանելու դեպքերը վերջին շրջանում էականորեն նվազել են։ Քաղաքացիները դարձել են ավելի իրազեկ և կարգապահ, պատասխանատվությամբ են մոտենում հակահամաճարակային անվտանգության կանոնների պահպանմանը։

Գրանցված դրական արդյունքները պահպանելու նպատակով տեսուչներն այսօր ևս կտորե դիմակ կրող անձանց տրամադրել են գործարանային արտադրության եռաշերտ դիմակներ և հորդորել չթուլացնել զգոնությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։