|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Հանգստյան օրերին ռուսական ավիացիայի և հրետանու հզոր հարվածները շարունակվել են Ուկրաինայի քաղաքներում։ Այնուամենայնիվ, ռուսական ցամաքային ուժերը քիչ առաջընթաց են գրանցել. հայտնում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը Twitter-ում։
«Ռուսական ուժերը, հավանաբար, նվազագույն ցամաքային առաջխաղացում են գրանցել շաբաթվա վերջին: Քիչ հավանական է, որ Ռուսաստանը հառ այսօր աջողությամբ հասել է իր ծրագրած նպատակներին: Ռուսական օդային և հրետանային խոշոր հարվածները Ուկրաինայի քաղաքներում ռազմական և քաղաքացիական օբյեկտների վրա շարունակվել են վերջին 24 ժամվա ընթացքում: Խարկովը, Նիկոլաևը և Չեռնիգովը վերջերս թիրախ են դարձել, դաժան հարվածների է ենթարկվել Մարիուպոլը»,- հայտնել է բրիտանական հետախուզական ծառայությունը։