Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հսկայական հրդեհ է բռնկվել Բեյրութի նավահանգստում`անցյալ ամիս գրեթե 200 մարդու կյանք խլած մահաբեր պայթյունի վայրում. գրում է The Independent-ը:
Տեսանյութերը ցույց են տալիս, որ Լիբանանի մայրաքաղաքի երկինք է բարձրանում սեւ ծխի մեծ սյուն: Տարածքում գտնվողները խուճապահար այս ու այն կողմ են վազում:
Լիբանանի բանակը հայտնել է, որ Բեյրութի նավահանգստի Ազատ գոտում «նավթի և անվադողերի պահեստ» է բռնկվել, և իրենք միացել են կրակը մարելու ջանքերին: Աշխատանքներում ներգրավված են նաև մի քանի ուղղաթիռներ:
Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ բանակը կարող է շուտով սկսել տարածքի տարհանումը:
Հրշեջ դեպարտամենտի որոնողա-փրկարարական ջոկատի ղեկավար Միշել էլ Մուրը, որը գտնվում է դեպքի վայրում, The Independent-ին ասել է, որ իրենք օգնություն են խնդրել: «Մենք չգիտենք, թե ինչ է այրվում, միայն փորձում ենք կրակը մարել, բայց այն շատ մեծ է, մեզ ջրի և փրփուրի խառնուրդ է անհրաժեշտ»,- մանրամասնել է նա ու հավելել. «Մենք աջակցություն ենք խնդրել, մեզ պետք է քաղաքացիական պաշտպանության աջակցությունը: Այժմ այստեղ են հրշեջ ծառայության բոլոր անձնակազմերը»:
Հիշեցնենք՝ ավելի վաղ՝ օգոստոսի 4-ին, ևս մեկ պայթյուն էր որոտացել քաղաքի նավահանգստում: Ավերվել կամ վնասվել էին հարյուրավոր տներ ու մեքենաներ, Լիբանանի մայրաքաղաքի շատ թաղամասերում ապակիներ էին կոտրվել, որոշ շենքեր ամբողջությամբ փլուզվել էին: Իշխանությունների խոսքով՝ պայթյունի պատճառը 2014-ին մաքսային ծառայության կողմից բռնագրավված եւ պահեստում պահվող՝ 2750 տոննա ամոնիումի նիտրատն էր: Զոհվել է 190 մարդ, ավելի քան 6000 մարդ վիրավորվել է: Լիբանանի մայրաքաղաքը աղետի գոտի է ճանաչվել, քաղաքում մինչեւ սեպտեմբերի 19-ը արտակարգ դրություն է մտցվել: