կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-10 11:50
Քաղաքական

Պուտինն ինքը կորոշի՝ պատվաստվե՞լ կորոնավիրուսի դեմ, թե՞ ոչ․ Պեսկով

Պուտինն ինքը կորոշի՝ պատվաստվե՞լ կորոնավիրուսի դեմ, թե՞ ոչ․ Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ինքը որոշում կկայացնի կորոնավիրուսի դեմ պատվաստվելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով պետության ղեկավարի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքերը:

Նա ասել է. «Ինչ վերաբերում է նախագահի պատվաստմանը, ապա երբ և եթե նա դա անհրաժեշտ համարի, այդ մասին կտեղեկացնի»:

Հիշեցնենք՝ Ռուսաստանի առողջապահության նախարարությունն ավելի վաղ գրանցել էր կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ: Այն ստացել է «Սպուտնիկ V» անվանումը: Դա լուծույթ է՝ միջմկանային ներարկման համար:

Պլանավորում են պատվաստել երկու փուլով՝ երեք շաբաթ ընդմիջումով: Այսպիսի սխեման թույլ Է տալիս իմունիտետ ձեւավորել մինչեւ երկու տարի ժամկետով: ՌՈւՆՀ-ի ղեկավար Կիրիլ Դմիտրիեւը հայտնել է, որ հիմնադրամն ավելի քան 20 երկրից 1 միլիարդ չափաբաժին գնելու հայտ է ստացել: Նա նշել է, որ Ռուսաստանը պատվաստանյութի արտադրության շուրջ պայմանավորվել է հինգ երկրների հետ, առկա հզորությունները թույլ են տալիս մեկ տարում արտադրել մինչեւ 500 միլիոն չափաբաժին։