կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-17 03:00
Հասարակություն

Երեկոյան ՀՀԿ-ն խորհուրդը կորոշի, թե ով է լինելու Երեւանի նոր քաղաքապետը

Երեկոյան ՀՀԿ-ն խորհուրդը կորոշի, թե ով է լինելու Երեւանի նոր քաղաքապետը

Ավելի լավ է համբերել մինչեւ երեկո, ՀՀԿ խորհուրդը կորոշի, թե ով է լինելու քաղաքապետի թեկնածու, քանի որ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը չի պատրաստվում քաղաքապետի թեկնածունի անունը տալ: Քանի որ նա կարծում է, որ ինչ անուն էլ տա, կարող է շահարկումների տեղիք դառնալ:

 

«Մի կարծեք, թե մենք այն կուսակցությունն ենք, որ ինչ որոշում կայացնում ենք, երկրի նախագահն էլ պարտավորվում է իրականացնել դա: Ինձնից խոսք քաշել հնարավոր չէ»,- բողոքեց Գ.Սահակյանը:

 

Հարցին, թե կարո՞ղ է արդյոք այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ ՀՀԿ խորհուրդը մի թեկնածու առաջադրել, իսկ Սերժ Սարգսյանը մեկ ուրիշի թեկնածությունը պաշտպանի եւ անցնի նախագահի ուզած թեկնածուն, Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ այդպիսի բան չի կարող լինել, քանի որ ՀՀԿ-ն այն կուսակցությունն է, որ կարողանում է ոչ միայն որոշումներ ընդունել, այլու` իրականացնել դրանք:

 

Գալուստ Սահակյանը նաեւ տեղեկացրեց, որ Գագիկ Բեգլարյանը շարունակում է մնալ ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի անդամ, սակայն երեկ չի մասնակցել գործադիր մարմնի նիստին: Ինչ վերաբերում է շրջանառվող լուրերին, թե երեկ երեկոյան Գագիկ Բեգլարյանը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ, հետո հեռացել հանրապետությունից, Գալուստ Սահակյանը տեղյակ չէ այդ լուրերի իսկությանը: «Իսկ այն, որ Երեւանի նախկին քաղաքապետը բավականին լուրջ թարմություն մտցրեց քաղաքում, հերքել չի կարելի»,- նկատեց նաեւ Գալուստ Սահակյանը: