Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը պատգամավոր Վարդան Օսկանյանի` կուսակցություն ստեղծելու մտադրության մասին իմացել է երեկվա նրա հայտարարությունից մեկ շաբաթ առաջ, երբ հանդիպում էր ունեցել Օսկանյանի հետ:
«Երեկվա հայտարարությունից մոտավորապես մեկ շաբաթ առաջ մենք հանդիպել ենք Օսկանյանի հետ, և նա ասել է, որ առաջիկայում կհայտարարի նոր քաղաքական ուժ ստեղծելու մասին: Նա լուրջ քաղաքական գործիչ է, լուրջ ավանդ ունեցող գործիչ է», – այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց նա:
Անդրադառնալով Էլինար Վարդանյանի, Ստեփան Մարգարյանի, Վահե Հովհաննիսյանի` նոր կուսակցությանն անդամագրվելու հնարավորությանը, Զոհրաբյանը նշեց. «Վահե Հովհաննիսյանի մասով կարող եմ ասել, որ նա ԲՀԿ-ի անդամ չի եղել: Մարգարյանը «Հզոր Հայրենիք» կուսակցության փոխնախագահն է: Իսկ ինչ վերաբերում է Վարդանյանին, ես չեմ բացառում, որ նա և Մարգարյանը լինեն այդ կուսակցության անդամ»:
Ի դեպ, արձագանքելով հարցին, թե արդյո՞ք ԲՀԿ-ն առաջիկա խորհրդարանում կհաղթահարի 5 տոկոսանոց արգելքի շեմը, նա ընդգծեց. «5 տոկոսի շեմի մասին խոսելը համարում եմ ծիծաղելի: Վստահեցնում եմ, որ ԲՀԿ-ն շատ լուրջ ներկայություն է ունենալու 2017 խորհրդարանում»:
Զոհրաբյանի խոսքով`աշնանը՝ սեպտեմբեր ամսին, իրենք կհրավիրեն կուսակցության համագումար, որտեղ, բնականաբար, կհաստատվի նաև կուսակցության համամասնական ցուցակը: «Կարծում եմ՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին շատ ավելի հստակ կլինի՝ ԲՀԿ-ն միայնա՞կ կգնա ընտրություններին, թե՞ այս կամ այն ընդդիմադիր կուսակցության հետ դաշինքով: Այս պահին հակվածությունը միայնակ մասնակցելն է: Բայց կրկնում եմ՝ դեռ վաղ է նման վերջնական տեսակետ հնչեցնելու համար»,- ասաց Զոհրաբյանը և հավելեց, որ քաղաքականության մեջ որևէ բան չի կարելի բացառել: