|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
ԱԺ-ում այսօր` ժամը 13:00-ին, ոչ իշխանական չորս ուժերը` ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները, կրկին հանդիպում ունեն: Yerkir.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշեց, որ այս անգամ քննարկվելու են վարչապետի հրաժարականը, ինչպես նաև կուտակային օրենքի վերաբերյալ ՍԴ որոշման և դրա արդյունքում առաջացած իրավիճակի հետ կապված անելիքները:
«Մենք միջոցառումներ ունենք, որ չորս ուժերը նախատեսում են իրականացնել, ժամանակացույցը պետք է ճշտենք: Քննարկվելու է հանրահավաքների հարցը` կայանալո՞ւ են դրանք, թե՞ ոչ»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:
Հարցին` անսպասելի՞ էր իր համար վարչապետի հրաժարականը, Ռուբեն Հակոբյանը հստակ պատասխանեց. «Ոչ, ինձ համար այդ հրաժարականը անսպասելի չէր»: