Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2020-09-09 14:40
Աշխարհ

Ռուսաստանը վերսկսել է Եգիպտոսի հետ ավիահաղորդակցությունը

Ռուսաստանը վերսկսել է Եգիպտոսի հետ ավիահաղորդակցությունը

Ռուսաստանը սեպտեմբերի 9-ից վերսկսում է կորոնավիրուսի համավարակի պատճառով ընդհատված ավիահաղորդակցությունն արդեն հինգերորդ երկրի հետ. սկսվում են թռիչքները Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրե. հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Եգիպտոս չվերթերը վերսկսելու մասին Ռուսաստանի ավիափոխադրողներից առայժմ հայտնել է միայն մեկը՝ «Աերոֆլոտ»-ը:

Կահիրե թռիչքները կիրականացվեն սեպտեմբերի 9-ից: Բացի այդ՝ եգիպտական EgyptAir ավիաընկերությունը սեպտեմբերի 17-ից ավիաչվերթեր կսկսի Կահիրեի եւ Մոսկվայի միջեւ:

Ռուսաստանը կորոնավիրուսի համավարակի ֆոնին մարտի 27-ից դադարեցրել էր կանոնավոր եւ չարտերային ավիահաղորդակցությունը մյուս երկրների հետ:

Բացառություն են կազմել երկրից դուրս չվերթերը, ինչպես նաեւ բեռնատար, փոստային եւ սանիտարական ու հումանիտար չվերթերը, մի տեղից մեկ այլ տեղ դատարկ ինքնաթիռների թռչելը՝ տեխսպասարկման համար, տարանցիկ թռիչքները՝ լրալցավորման կամ ՌԴ-ի տարածքում անձնակազմը փոխելու համար եւ այն թռչիքները, որոնք իրականացվում են ՌԴ կառավարության առանձին որոշումներով:

Օգոստոսի 1-ից ՌԴ-ն վերսկսել է չվերթերը թուրքական Անկարա եւ Ստամբուլ, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիա: Թույլատրվել են թռիչքները Տանզանիա, սակայն այդ թռիչքները դեռ չկան:

Օգոստոսի 10-ից չվերթեր են վերսկսվել Թուրքիայի առողջարաններ՝ Անթալիա, Բոդրում եւ Դալաման, օգոստոսի15-ից՝ Շվեյցարիա:

ՌԴ նախարարների կաբինետի մամուլի ծառայությունն անցած հինգշաբթի՝ սեպտեմբերի 3-ին, հաղորդել Էր, որ վարչապետ Միխայիլ Միշուստինը կարգադրություն Է ստորագրել Եգիպտոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Մալդիվների հետ միջազգային ավիահաղորդակցությունը վերսկսելու մասին: Ըստ «Ռոսավիացիա»-ի՝ չվերթերը կարող են վերսկսվել սեպտեմբերի 8-ից: