| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրությամբ՝ դեռևս 2012 թվականի աշնանը, գույքագրվել է մանկապարտեզների հնամաշ կամ պակասող գույքը, ինչի արդյունքում կազմվել է անհրաժեշտ գույքի տեսականու ու քանակի ցանկը։
Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի խոսքով՝ մանկապարտեզները գույքով համալրելու 2013 թվականի ծրագիրն աննախադեպ է. ներառված են բոլոր մանկապարտեզները և ցուցակագրած գույքը ստանալու են ամբողջությամբ։
2013 թվականի՝ մանկապարտեզները նոր գույքով ապահովելու համալիր ծրագրում ներառված է էլեկտրական տեխնիկա՝ սալօջախ, սառցախցիկ, սառնարան, մսաղաց, թե՛ կրտսեր ու թե՛ ավագ տարիքային խմբերի համար՝ կոշտ կահույք՝ 2313 սեղան և 10.000 աթոռակներ և այլն։
Մանկապարտեզներին արդեն բաշխվել են նաև բոլոր 88 սառցախցիկները, 101 մսաղացները, ինչպես նաև արդեն ձեռքբերված 94 սալօջախներից 48-ը։