կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-06 11:05
Աշխարհ

ՀՅԴ ՀԳՄ պատվիրակությունն այցելել է լիբանանահայության վերականգնման մարմնին

ՀՅԴ ՀԳՄ պատվիրակությունն այցելել է լիբանանահայության վերականգնման մարմնին

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը եւ ՀԳՄ անդամ Աշոտ Սիմոնյանն այցելեցին Ազգային առաջնորդարան եւ հանդիպում ունեցան Լիբանանահայության վերականգնման մարմնի հետ։

Հիշեցնենք՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ու ՀԳՄ անդամ Աշոտ Սիմոնյանն այս օրերին հատուկ ինքնաթիռով Լիբանան են ուղեկցել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի և «Երկիր» հիմնադրամի «Օգնիր եղբորդ-Լիբանան» ծրագրով պատրաստված սննդամթերքի 1000 արկղ մարդասիրական բեռը: 

Լիբանանահայության վերականգնման մարմնի ատենապետ Գառնիկ Մկրտչյանը հյուրերին ներկայացրեց Վերականգնումի մարմնի կազմը, ծանոթացրեց մշակուած ծրագրերի ու ցարդ կատարված աշխատանքների հետ։

Իշխան Սաղաթելյանն անդրադարձավ Լիբանան իր այցելության նպատակին ու առաքելությանը եւ «Օգնիր եղբորդ-Լիբանան» նախաձեռնությանը։ Նա գնահատեց լիբանանահայութեան վերականգնման ու վերաշինության հավաքական ու հաստատակամ աշխատանքը՝ միաժամանակ անդրադառնալով լիբանանահայ համայնքի ունեցած հայրենանվեր ու ազգանվեր առաքելությանը եւ համահայկական անփոխարինելի դերակատարութեան կարեւորութեանը։ Նա հույս հայտնեց, որ շուտով լիբանանահայությունը կկարողանա շրջանցել տագնապը, և ՀՅԴ Հայաստանի կառույցը միշտ կմնա պատրաստակամ իր ճիգերը միացնելու Լիբանանի հանդեպ ցուցաբերված համահայկական զորակցությանը։

Տե՛ս նաև ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամներն այցելեցին Արամ Ա վեհափառին:

Տե՛ս նաև Հոգեհանգիստ Բեյրութում՝ պայթյունի զոհերի հիշատակին. մասնակցել է նաև ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչը: 

Տե՛ս նաև  ՀՅԴ ՀԳՄ անդամներն այցելել են Լիբանանի Օգնության Խաչի կենտրոն:

Տե՛ս նաև  ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչն ու ՀԳՄ անդամը հանդիպել են Բուրջ Համուդի քաղաքապետի հետ: