|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա:
Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպում է ունեցել ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևի հետ։
ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է` հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական երկկողմանի ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ պլանները և հեռակա ուղենիշները։
Երկուստեք նշվել է այս ոլորտի կարևորությունը և համագործակցության բարձր մակարդակը։
Այցի ընթացքում նախատեսված են մի շարք հանդիպումներ: