կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-04 13:36
Հասարակություն

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱԻՆ աշխատակիցների օրը

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱԻՆ աշխատակիցների օրը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱԻՆ աշխատակիցների օրը։

 «Արտակարգ իրավիճակների նախարարության հարգելի աշխատակիցներ, սիրելի փրկարարներ՝ շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական օրվա կապակցությամբ։

Դուք մասնագիտության բերումով մշտապես գտնվում եք արտակարգ դեպքերի, իրավիճակների կիզակետում, անձնվեր աշխատանքով կառավարում այնպիսի ռիսկեր, որոնք կարող էին մեր երկիրը եւ ժողովրդին կանգնեցնել լրջագույն աղետների առաջ:

 Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ ձեր կատարած նվիրական աշխատանքի համար և մաղթում անփորձանք ծառայություն ու երջանկություն», - ասված է ուղերձում։