կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-04 13:43
Տարածաշրջան

Վանի ոչնչացող հայկական հետքերը․ Հոգվոց մենաստան

Վանի ոչնչացող հայկական հետքերը․ Հոգվոց մենաստան

Վանի Գյուրփընար (Հայոց Ձոր) թաղամասում գտնվող հայկական Հոգյաց կամ Հոգվոց (Տեր Մարիամ) վանական համալիրը այսօր գրեթե հողին է հավասարվել. հայտնում է ermenihaber.am-ը՝ «Ակօս»-ին հղումով։

Ավանդության համաձայն՝ վանական համալիրի տարածքում են գտնվող հայոց Տրդատ արքայի և նրա կնոջ գերեզմանները։ 4-րդ դարում այստեղ զբաղվել են բորոտության բուժմամբ։ Մեկ այլ ավանդության համաձայն՝ այս վանական համալիրում ապրել է Կույս Հռիփսիմեն և այդ ընթացքում կառույցը ծառայել է որպես կուսանոց։

Մենաստանը գտնվում է այնպիսի տարածքում, որը հաճախ է պատերազմների թատերաբեմ եղել։ Հետևաբար պատմական կառույցն էլ պարբերաբար տուժել է այդ պատերազմներից և այսօր երբեմնի համալիրից միայն մի քանի կիսավեր պատ է մնացել։

Սակայն հայտնի է, որ այսօր էլ այս սուրբ հողակտորը շարունակում է հետաքրքրել հավատացյալներին։ Օրինակ, շրջակա գյուղերի բնակիչները, ովքեր երեխաներ չունեն, Տեր Մարիամ մենաստան են գնում ու մատաղ անում, իսկ երբ երեխա են ունենում, տղաներին կոչում են Իսա, աղջիկներին՝ Մարիամ։