կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-12 13:10
Տարածաշրջան

Թուրք զինվորների նոր բարբարոսությունը՝ Վանի հայկական վանքն օգտագործել են որպես զուգարան

Թուրք զինվորների նոր բարբարոսությունը՝ Վանի հայկական վանքն օգտագործել են որպես զուգարան

Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Վան քաղաքում գտնվող և հանրապետության հռչակումից անց զորամասի տարածքում ներառված հայկական Սուրբ Բարդուղիմեոս եկեղեցին երկար տարիներ թուրք զինվորների կողմից օգտագործվել է որպես զուգարան:

DIHA գործակալությունը տեղեկացնում է, որ գանձ որոնելու նպատակով վանքում փոսեր փորած թուրք ոստիկանները պղծել են սրբապատկերներն ու հայկական խորհրդանիշերը՝ վանքն օգտոգործելով որպես զուգարան:

 Կայքը նշում է, որ Վանի Ալբայրաքի շրջանում գտնվող հայկական պատմական Սուրբ Բարդուղիմեոս վանքը Թուրքիայում հայկական մշակույթի դեմ իրագործված ցեղասպանության վառ վկաներից է:  

«Ենթադրվում է, որ վանքը կառուցվել է 4-րդ դարում՝ Սուրբ Բարդուղիմեոսի գերեզմանի վրա: Հայերի դեմ իրականացված ցեղասպանության տարիներին, որին տալիս են «տեղահանություն» անվանումը, այն ավերել են: Թուրքիայի Հանրապետության հռչակումից հետո եկեղեցին ներառվել է զորամասի տարածքում և օգտագործվել զինվորների կողմից»,- գրել է կայքը:

Նշվում է, որ եկեղեցու ներսի հատվածը ավերվել է տարիների ընթացքում, սակայն դրա արտաքինիին մեծ վնաս են պատճառել հենց թուրք զինվորները: Գանձ որոնելու նպատակով նրանք վանքի ներսում և դրսի հատվածում փոսեր են փորել: «Տարածքում հարթ տեղ գտնել հնարավոր չէ»,- գրում է կայքը՝ հավելելով, որ այս գազանությունը ի հայտ է եկել, երբ 2013 թվականին զինվորները տեղափոխվել են ոստիկանատուն:

Գործակալության հաղորդմամբ՝ ինչպես Թուրքիայում հայկական պատմական շատ արժեքներ, այնպես էլ այս վանքը ներառված է պաշտպանության ենթակա արժեքների ցուցակում: DIHA-ի հետ զրույցում բնակիչներից Ֆաիք Դուրմազը հայտնել է, որ վանքի վերանորոգման համար բազմիցս դիմել են համապատասխան անձանց, սակայն մերժվել են: «Ցանկանում են, որ դա ամբողջովին վերանա: Գյուղացիները երեխաներին և կենդանիներին վանքից հնարավորինս հեռու են պահում, որպեսզի այն ավելի վնաս չկրի»,- ասել է բնակիչը՝ հավելելով, որ «ամեն ինչ անում են, որպեսզի այս արժեքները ոչնչանան, այլապես նրանք արդեն վաղուց կզբաղվեին դրանց վերանորոգման հարցով»:

Թերթի թղթակիցը խնդրի կապակցությամբ կապ է հաստատել շրջանի մշակույթի և զբոսաշրջության տնօրինության հետ: Նրանք հայտնել են, որ դա եղել է զինվորական տարածք, և անգամ իրենք չեն կարողացել մտնել այնտեղ: «Եթե չենք սխալվու՝ նախկինում այդ տարածքի հետ կապված աշխատանքներ կային, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով կիսատ մնացին: Հիմա մենք այնտեղ ոչ մի նախաձեռնություն չունենք»,- ասել է պաշտոնյան: