կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-04 11:04
Քաղաքական

ՈւՂԻՂ. Ազգային ժողովն արտահերթ նստաշրջանում քննարկում է կարանտին սահմանելու մասին փաթեթը

Ազգային ժողովն այսօր՝ սեպտեմբերի 4-ին, կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նստաշրջան է գումարել, որի օրակարգում միայն մեկ փաթեթ է՝ նոր կարգավորումներ, որոնք հնարավորություն կտան արտակարգ դրությունը հանելուց հետո անհրաժեշտության դեպքում կարանտին հայտարարելու եւ սահմանափակումներ կիրառելու:

Ներկայացված նախագծերի փաթեթով սահմանվում է, որ վարակիչ հիվանդությունների՝ ՀՀ տարածք ներբերման (ներթափանցման), դրանց ծագման ու տարածման վտանգի, բռնկումների, համաճարակների առաջացման, ինչպես նաեւ դրանց հետեւանքով արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքերում կարող է սահմանվել կարանտին։

Լիազոր մարմնի առաջարկությամբ կարանտին կարող է սահմանել՝ Կառավարությունը, մարզպետը, Երեւանի քաղաքապետը։ 

Կարանտին սահմանվելու պարագայում կիրառվելու են սահմանափակող այնպիսի  միջոցառումներ, որոնք, օրինակ, արտակարգ դրության ժամանակ էլ էին կիրառվում։

Կարանտին սահմանվելու դեպքում կիրառվող սահմանափակող միջոցառումներն են՝

1) համաճարակի (կարանտինային) գոտում մուտքի եւ ելքի հատուկ ռեժիմի սահմանում.

2) «Պետական սահմանի մասին» օրենքի 16-րդ հոդվածով նախատեսված պետական սահմանով հաղորդակցության ժամանակավոր դադարեցում կամ սահմանափակում.

3) անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի եւ տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումներ,

4) օբսերվացիա,

5) ինքնամեկուսացում,

6) մեկուսացում:

Նշենք, որ արտակարգ դրության ռեժիմը Հայաստանում ավարտվում է սեպտեմբերի 11-ին՝ ժամը 18։00-ին: