|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Ապրիլի 28-ի Ազգային ժողովի արտահերթ նիստում 79 կողմ ձայնով ընդունվեց ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը:
ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի, Ալեն Սիմոնյանի, Բաբկեն Թունյանի, Կարեն Համբարձումյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը եւս ընդունվեց առաջին ընթերցմամբ՝ նույնքան ձայնով: Օրենքների նախագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կկայանա գլխադասային հանձնաժողովներում եզրակացություն ստանալուց հետո:
Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները չեն մասնակցել քվեարկությանը:
Նշենք նաև, որ փոփոխությունների հիմնական էությունը նախընտրական արշավին խոչընդոտելու համար քրեական պատասխանատվություն սահմանելն է: