|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Հայաստանում հունիսի 1-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 210 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ հունիսի 1-ին հաստատվել է կորոնավիրուսի 9492 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 58668:
Փաստացի այս պահին բուժվում է 5896 անձ:
Վերջին տվյալներով ապաքինվել է 3402 անձ, վերջին մեկ օրում 16-ը հոգի:
Ընդհանուր առմամբ, 139 պացիենտ մահացել է (ավելացել է 8-ով):
Նախորդ օրը արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 55 է: