|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Նախորդ մեկ օրվա ընթացքում Մոսկվայում կորոնավիրուսային հիվանդության ի 677 նոր դեպք է գրանցվել, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Նշվում է, որ Ռուսաստանի մայրաքաղաքում վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսային վարակի նոր դեպքերի ամենամեծ թիվն է գրանցվել՝ Ռուսաստանի այլ մեծ քաղաքների համեմատությամբ։
«Բաշխումն ըստ քաղաքների այսպիսին է՝ Մոսկվա՝ 677դեպք, Սանկտ Պետերբուրգ ՝ 189 դեպք, Մոսկվայի մարզ՝ 163 դեպք», - նշված է հաղորդագրության մեջ:
Ընդհանուր առմամբ, վերջին 24 ժամվա ընթացքում հանրապետությունում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 4941 դեպք:
Ռուսաստանում կորոնավիրուսի առաջին երկու դեպքերը հայտնաբերվել են հունվարի 31-ին Չինաստանի քաղաքացիների մոտ: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի համաճարակի բռնկման մասին:
Որպես վիրուսի դեմ պայքարի միջոց ՝ Ռուսաստանի նախագահը երկրում հայտարարել էր կարանտինային ռեժիմ: Աշխարհում վարակվածների թիվը գերազանցել է 24 միլիոնը, մահացել է ավելի քան 800 հազար մարդ: