|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2023 թվականի հունվար ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսվա տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 677 916, ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 46 427-ով կամ 7.4%-ով:
Միաժամանակ Կոմիտեն հայտնում է, որ հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում` ՀԴՄ կտրոնների) տվյալներով` 2023 թ. հունվար ամսվա ընթացքում իրականացվել է 43.2 մլն գործարք` 775.2 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը գերազանցում է նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային 3.8 մլն գործարքով կամ 9.7%-ով, իսկ արժեքային` 199.9 մլրդ ՀՀ դրամով կամ 34.8%-ով: