| 
                            Փոխարժեքներ
                                                        28 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 | 
| EUR | ⚊ | € 445.5 | 
| RUB | ⚊ | ₽ 4.814 | 
| GBP | ⚊ | £ 510.64 | 
| GEL | ⚊ | ₾ 140.8 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  5 տարի առաջ - 2020-08-28 22:13
            5 տարի առաջ - 2020-08-28 22:13  
         
                
            Հինգշաբթի օրը՝ օգոստոսի 27-ին մահացել է ազգային-հասարակական գործիչ, բարերար, գործարար Լևոն Ահարոնյանը: Տեղեկությունը փոխանցում է իրանահայ «Ալիք» օրաթերթը:
Լևոն Ահարոնյանը ծնվել էր 1930 թվականին, հայկական պատմական Սալմաստ գավառի Հաֆթվան գյուղում:
1980-ական թվականներին երկար տարիներ եղել է Թեհրանի Հայոց Թեմական խորհրդի անդամ և ատենապետ։
Հայաստանի վերանկախացումից հետո նա առանցքային դերակատարություն է ունեցել Իրան-Հայաստան առևտրատնտեսական հարաբերությունների ձևավորման և զարգացման գործում։
Գործչի անմիջական ջանքերով է կառուցվել Իրանը Հայաստանին կապող ժամանակավոր կամուրջը։
1993 թվականին նա իր գործընկերների հետ հիմնադրել է Իրան-Հայաստան առևտրի պալատը, որը ղեկավարել է երկար տարիներ։
Բարերարի միջոցներով է կառուցվել Թեհրանի Զեյթուն թաղամասի հայոց ազգային «Ա. Ա. Ահարոնեան» մանկապարտեզը։
Նա բարերարությամբ է զբաղվել նաև Հայաստանում. նրա ներդրմամբ վերանորոգվել են դպրոցներ, հիմնանորոգվել է Հայաստանի Բնության թանգարանը:
Լևոն Ահարոնյանը եղել է նաև «Յոյս» հասարակական-մշակութային հանդեսի հիմնադիրը: