Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Մի տեսանյութ է տարածվել, որտեղ Արցախի Մարտակերտի բուժկետի պետ ներկայացող կինը բողոքում է, թե Երևանում ոստիկանները բռնել են իրեն, պոկել ուսադիրներն ու խլել սվին-դանակը, այն դեպքում, երբ ինքը ընդամենը հիվանդ զինվոր էր բերել հոսպիտալ: Մի կողմ թողնենք, որ դաշտային համազգեստը ուսադիրներ չունի, ու նաև՝ բուժծառայողները սվին-դանակ չեն կրում:
Սա թողնենք լրագրողի իմացությանն ու պրոֆեսիոնալիզմին: Հարցը այլ է ու շատ ավելի կարևոր: Բանն այն է, որ Մարտակերտի բուժկետում Գայանե Միլլերի Ավետիսյան անուն-ազգանունով անձնավորություն գոյություն չունի:
Սույն կինը Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչ է, ծնված 1979 թվականին և ունի առողջական խնդիրներ: Ըստ մեր հավաստի տեղեկությունների՝ ապրիլի մարտական գործողությունների ժամանակ էլ նա Արցախի տարբեր բնակավայրերում ներկայացել է որպես ՀՀ երկրապահ կամավորական միության անդամ, հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայող և այլն: Նույն ժամանակահատվածում հայտնվել է Արցախի իրավապահների տեսադաշտում:
Կարծում ենք բավարար տեղեկատվություն է հիշյալ կնոջ և կատարվածի մասին իրական պատկերացում կազմելու համար: Բայց կա մի խնդիր ևս. սոցցանցերում տարածված այս ակնհայտ ապատեղեկատվությունը հերթական օղակն է անթաքույց քարոզչական շղթայի, որ երեկվանից ոմանք բուռն ծավալել են մայրաքաղաքում տեղի ունեցող դրամատիկ իրադարձությունների ֆոնին: Իհարկե, ցանկացած ապատեղեկատվություն չափազանց կարճ կյանք է ունենում, բայց այդ ընթացքում հասցնում է մարդկանց մոլորության մեջ գցել, իսկ պղտոր ջրում ձուկ բռնել ցանկացողների պակաս չկա: Հատկապես այս օրերին, մեղմ ասած, տգեղ է նման գործելակերպը…»: