| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Թուրքիայում արտասահմանցի այցելուների համար կպատրաստվեն հատուկ տեղեկատվական գրքույկներ, որոնցում տվյալներ կներկայացվեն Թուրքիայում ոչ մուսուլման համայնքին պատկանող եկեղեցիների, տաճարների ու սինագոգների մասին։
Այդ աշխատանքներով զբաղվում է իշխող Արդարություն և զարգացում կուսակցության (AKP-ԱԶԿ) արտաքին հարաբերությունների հարցով նախագահ Ջևդեթ Յըլմազը՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրահանգով։
Գրքույկում մասնավորապես կնշվի, որ Թուրքիայում ներկայում կա 435 եկեղեցի և սինագոգ, երկրում ապրում է 180․854 քրիստոնյա և շուրջ 20․000 հրեա։ Հատուկ անդրադարձ կլինի նաև վերջերս թանգարանից մզկիթի վերածված Ս․ Սոֆիայի տաճարի և Քարիյե եկեղեցու պատմությանը, ինչպես նաև՝ վերջին տարիներին վերանորոգված և վերաբացված եկեղեցիներին, այդ թվում՝ Վանի Սուրբ Խաչ եկեղեցուն, Սյումելա մենաստանին։
Տեղեկատվական գրքույկները կնվիրվեն Թուրքիա այցելող օտարերկրյա առաքելությունների ղեկավարներին, ինչպես նաև՝ կբաժանվեն ՏԻՄ մարմիններին և այլ կառույցների։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ԱԶԿ նիստի ժամանակ Էրդողանը հայտարարել էր, որ իրենք ոչ միայն մզկիթներ են բացում, այլև վերականգնում և վերաբացում են ոչ մուսուլմաններին պատկանող մի շարք աղոթատեղիներ, ինչի մասին անհրաժեշտ է պատմել և լայնորեն տեղեկատվություն տարածել։