Փոխարժեքներ
09 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը ֆեյբուքյան իր էջում անդրադարձել է ԱՀ նախագահի կողմից Արթուր Մկրտչյանին հետմահու «Արցախի հերոս» կոչում շնորհելու հարցը համապատասխան հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելուն:
Ստորև ներկայացնում ենք Դավիթ Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Ողջունում եմ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի` ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանին հետմահու Արցախի Հանրապետության բարձրագույն պետական կոչում (Արցախի հերոս) շնորհելու հարցը համապատասխան հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելու նախաձեռնությունը: Իմ խորին համոզմամբ, Արթուր Մկրտչյանն առաջինը պետք է, որ արժանանար Արցախի հերոսի կոչմանը: Թեկուզ ուշացումով, ԱՀ նախագահի քայլը գնահատելի է: Ավետիս Ահարոնյանի խոսքերն ուղղված Զորավար Անդրանիկին եղել են ինձ համար ուղեցույց՝ Հերոսի իսկական կերպարը գնահատելու համար: Այդ խոսքերը հնչեցրել եմ իմ ելույթում՝ Արթուր Մկրտչյանի 60-ամյակին նվիրված միջոցառմանը. «Միշտ էլ ցավ ունեցա Անդրանիկի ուսադիրների համար: Ազգային հերոսները պաշտոնական փայլ ու պատվից միշտ պետք է ազատ մնան: Հարգանքն ու պաշտամունքը, որ ժողովուրդն է փռում իր ընտրյալների ոտքերի առջև, մշտական և անուշաբույր խնկարկություն է: Ոչ մի շքանշան, ոչ մի պատվո աստիճան չի կարող այն փոխարինել»»: