Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այս իշխանությունների քաղաքական կրեդոն մեկն է՝ իրենք որեւէ բանում մեղավոր չեն եւ ժամանակի ու տարածության մեջ մեղավորներ փնտրելը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, Աժ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«Ասում են՝ Արցախում տեղի ունեցավ իշխանափոխության եւ դրա համար Ադրբեջանը հարձակվեց: Ոչ, Ադրբեջանը հարձակվեց Արցախի Հանրապետության վրա, որովհետեւ դեռեւս անցյալ տարի այս օրերին Փաշինյանը ի լուր աշխարհի հայտարարեց, որ ճանաչում է Ադրբեջանի գերիշխանությունը Արցախի Հանրապետության նկատմամբ՝ չունենալով դրա որեւէ իրավունք: Դա թե Հայաստանի օրենսդրությունն է արգելում, իսկ Արցախի օրենսդրությունը նման լիազորությունը ՀՀ վարչապետին չի տալիս: Նա դա կրկնեց յս տարվա մայիսին Բրյուսելում: Հիշեցնեմ, որ այդ հայտարարությունից հետո Ադրբեջանը շրջափակեց Արցախը, հետո դա վերածվեց պաշարման:
Դուք ՀՀ իշխանության վարքագիծը նայեք, երբ Ադրբեջանը հարձակում գործեց Արցախի դեմ: ՀՀ ՊՆ-ն ցինիկաբար հայտարարություն էր տարածում, թե մեր սահմաններին ամեն ինչ լավ է, իսկ Փաշինյանը հայտարարում է, որ այս փորձությունների միջով մենք անցնում ենք հանուն Հայաստանի: Հայաստանը Պիղատոսի նման իր ձեռքերը լվաց, փակեց դռներն ու պատուհանները, աչքերն ու ականջները, որպեսզի չտեսնի, թե ինչպես ադրբեջանցիներն ու թուրքերը կոտորում հայերին Արցախի Հանրապետությունում»,- հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:
Հարցին, թե ինչու Ադրբեջանի հարձակումը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Արայիկ Հարությունյանը հրաժարական տվեց Արցախի նախագահի պաշտոնից, նա պատասխանեց. «Արայիկ Հարությունյանը բազմաթիվ անգամ ցանկանում էր հրաժարական տալ, ինքն արդեն որեւէ ղեկավարում չէր իրականացնում Արցախում: Նախագահը ճգնաժամի այդ պայմաններում գնում վրանում նստացույցի է մասնակցում: Արցախի նախագահը եւ ԱԺ նախգահը կամավոր հրաժարական տվեցին, եւ Արցախի ժողովուրդը, օգտվելով իր իրավունքներից, նոր իշխանություն ձեւավորեց: Ինչո՞ւմ է խնդիրը: ՔՊ-ականներն ուղղակի մարդկանց ենթագիտակցության վրա ազդում են, որ ցանկացած փոփոխություն Հայաստնում կբերի պատերազմի Ադրբեջանի հետ: Այսինքն նա ասում է՝ կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը չի լինի: Սրանով նա ասում է, որ պատրաստ է Հայաստանը դարձնել խամաճիկային երկիր, լինի մարիոնետային կառավարություն, որովհետեւ միայն այս պայմաններում Ադրբեջանը հարձակում չի սկսի: Ինչի՞ սկսի, եթե Հայաստանը բոլոր պահանջների առաջ ընկրկում է»: