կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-16 10:49
Հասարակություն

Արցախի անկախության խորհրդանիշը. Արթուր Մկրտչյանն այսօր կդառնար 59 տարեկան

Արցախի անկախության խորհրդանիշը. Արթուր Մկրտչյանն այսօր կդառնար 59 տարեկան

Թող ոչ մեկի մտքով չանցնի, թե, Ղարաբաղում հայ չապրելով, Ղարաբաղը կարող է Հայաստանի մաս դառնալ: Հողը նրանն է, ով այդ հողի վրա ապրում  և պաշտպանում է այն:

Պատմությունը չպետք է կարդալ հեքիաթի նման, այլ պետք է դասեր քաղել՝ սխալները չկրկնելու և հերոսական էջերն իբրև օրինակ ընդունելու համար:

Արթուր Ասլանի Մկրտչյան՝ Արցախի քաղաքական և պետական գործիչ, ՀՅԴ անդամ, ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ, ազգագրագետ։

Արթուր Մկրտչյանը ծնվել է 1959 թվականի փետրվարի 16-ին Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղում:

1976 թվականին ավարտելով գյուղի միջնակարգ դպրոցը` ընդունվել է Երևանի պետական համալսարանի պատմական ֆակուլտետը։ Համալսարանն ավարտելուց հետո սովորել է Մոսկվայի Միկլուխո Մակլայի անվան ազգագրության ինստիտուտի ասպիրանտուրայում։ Այն ավարտելուց հետո 1981-1983 թվականներին աշխատել է Հայաստանի ազգագրության պետական թանգարանում, ապա 1986 թվականին տեղափոխվել ծննդավայր և աշխատել Հադրութի պատմա-երկրագիտական թանգարանի տնօրեն։ 1988 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզ և ստացել պատմության գիտությունների թեկնածուի աստիճան։ Մասնակցել է Հադրութի շրջանի հայկական գոտիների ազատագրման կռիվներին։ 1992 թվականի հունվարին ընտրվել է ԼՂՀ ԳԽ առաջին նախագահ։ Ամուսնացած էր, ուներ երկու երեխա։

Արթուր Մկրտչյանը եղերական մահով նահատակվեց 1992 թվականի ապրիլի 14-ին :  Նրա աճյունը հանգչում է Ստեփանակերտի հուշահամալիրում: