Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Օգոստոսի 22-ին Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ամիր Խաթամին հայտարարել է, որ Ռուսաստանի հետ պաշտպանական և ռազմական համագործակցությունը դրական է և նկատելիորեն աճում է: Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը:
Խաթամին այսպիսի հայտարարություններ է արել ռազմական և պաշտպանական պատվիրակության՝ Մոսկվա ժամանելուն պես: «Մենք ականատես ենք եղել փոխադարձ համագործակցության զգալի վերելքների», - ասել է Իրանի պաշտպանության նախարարը: «Դրա օրինակ է համատեղ պատերազմական խաղը, որն անցկացվել է Հյուսիսային Հնդկական օվկիանոսում և Օմանի ծոցում Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի հետ», - ասաց նա:
«Իհարկե, այս տարի կորոնավիրուսը որոշ չափով ազդել է Իրանի և Ռուսաստանի համագործակցության վրա, բայց իմ ընդհանուր գնահատականն այն է, որ երկու երկրների միջև համագործակցությունը բավականին դրական և հեռանկարային է», - ասել է Խաթամին:
Բրիգադային գեներալ Խաթամին նաև նշել է, որ Մոսկվա կատարած այցի ընթացքում նա կմասնակցի ռազմական սեմինարին և ցուցահանդեսին`ծանոթանալու վերջին ռազմական ձեռքբերումներին և քննարկելու երկկողմ և տարածաշրջանային հարցեր: