Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Իրանը և Չինաստանը պայմանավորվել են պաշտպանական համագործակցության ամրապնդման անհրաժեշտության շուրջ. հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Հոսեյն Բաղերին Չինաստանի պաշտպանության նախարար Վեյ Ֆենհեի` Թեհրան կատարած այցի ժամանակ։
«Չինաստանի պաշտպանության նախարարի հետ հանդիպմանը մենք պայմանավորվեցինք ընդլայնել երկկողմ համագործակցությունը համատեղ զորավարժություններով, օպերատիվ փորձի փոխանակման, ուսուցման և երկու երկրների զինվորականների միջև այլ համատեղ գործողություններով։ Այս կերպ մենք կարող է ավելի շատ անվտանգություն ապահովել երկու երկրների համար»,- մեջբերում է Al Arabiya հեռուստաալիքը Բաղերիի խոսքերը Չինաստանի պաշտպանության նախարարության ղեկավարի հետ բանակցություններից հետո։
Իր հերթին, Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին Վեյ Ֆենհեի հետ հանդիպման ժամանակ իրանա-չինական հարաբերություններն որակել է «ռազմավարական»։ Միաժամանակ, նա նշել է Թեհրանի և Պեկինի միջև 25 տարի ժամկետով կնքված համագործակցության համաձայնագիրը։
2021 թվականի մարտին Իրանի և Չինաստանի արտաքին գործերի նախարարներ Ջավադ Զարիֆը և Վան Ին ստորագրեցին երկու երկրների միջև 25 տարի ժամկետով համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր։ Համաձայնագիրը նախատեսում է հարաբերությունների զարգացում 20 ուղղություններով, մասնավորապես՝ քաղաքականության, գործադիր իշխանությունների համագործակցության, մշակութային, իրավական, պաշտպանության, անվտանգության, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային ոլորտներում։