կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-24 10:52
Աշխարհ

Սիրիական բանակը խոցել է թուրքական անօդաչու թռչող «Bayraktar TB2» սարքը

Սիրիական բանակը խոցել է թուրքական անօդաչու թռչող «Bayraktar TB2» սարքը

Սիրիական բանակը Իդլիբ նահանգում խոցել է թուրքական Bayraktar TB2 ԱԹՍ-ը. հայտնում է «Военкоры Русской Весны» Թելեգրամյան հեռուստաալիքը:

«Ամեն ինչ սկսվել է այն բանից, որ սիրիացի զինվորականները, որոնց դիրքերը գտնվում են Քաֆեր Նաբալի մոտակայքում, նշել են զինյալների կողմից հրետանային հարձակման ճշգրտությունը: Հենակետերը, վառելիքի, զինամթերքի պահեստները, ինչպես նաև կառավարական զորքերի զրահապատ մեքենաները ենթարկվել են հրետակոծման», - RV-ին հայտնել է ռազմական աղբյուրը:

Ավելի ուշ, Սիրիայի ՀՕՊ-ին հաջողվել է խոցել Թուրքիայի ռազմաօդային ուժերի ԱԹՍ-ը, որը մի քանի անգամ թռիչք է կատարել սիրիական բանակի դիրքերում: Դրանից անմիջապես հետո զինյալների հրետակոծությունը կտրուկ նվազել է: