|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Երեքշաբթի առավոտյան Մոսկվայում մահացած է հայտնաբերվել Նոբելյան մրցանակի դափնեկիր Բորիս Պաստեռնակի բարեկամ, սովետական հայտնի սցենարիստ Բորիս Պուրգալին: Քննարկվում է ինքնասպանության վարկածը:
MK-ի փոխանցմամբ ՝ 84-ամյա Պուրգալինի դին հայտնաբերվել են առավոտյան ժամը 6: 45-ի սահմաններում, Դաշնային հետազոտական և կլինիկական կենտրոնի տարածքում՝ Օրեխովի բուլվարում, որտեղ նրան տարել էին բուժման: Պուրգալինի պալատը գտնվում էր 8-րդ հարկում, դին գտել էին փողոցում:
Բորիս Պուրգալինը հանրաճանաչ «Բենեֆիս» հեռուստահաղորդման հեղինակն է, «Միայն երաժշտասրահում» ֆիլմի երգերի տեքստի հեղինակը: Համագործակցել է հայտնի կոմպոզիտորների հետ:
Բորիս Լազարևիչ Պաստեռնակը աշխարհահռչալ ռուս գրող Բորիս Պաստեռնակի բարեկամն էր. իր հանրաճանաչ բարեկամի ազգանվան պատճառով շփոթություններից խուսափելու համար վերցրել էր Պուրգալին ազգանունը։