|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Երկու օր առաջ Թուրքիայի տարածքում գտնվող Արարատ լեռը բարձրանալիս կորած լեռնագնացներին մահացած են գտել։
Ինչպես հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը, Թուրքիայի երկու քաղաքացին խմբի կազմում լեռ են բարձրացել եղանակային բարդ պայմաններում։
Շաբաթ օրը 5500 մ բարձրություն ունեցող գագաթից ոչ հեռու երկու տղամարդ մառախուղի ու ձնաբքի պատճառով արգելափակվել են։ Նրանց որոնելու են մեկնել փրկարարները, օգնության է հասել անօդաչու թռչող սարք։
«Տեղացի էքսկուրսավարը և նրա ընկերը 4900 մետր բարձրության վրա հայտնաբերել են երկու լեռնագնացների անշնչացած մարմինները»,- նշում է աղբյուրը։