Փոխարժեքներ
24 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.85 |
EUR | ⚊ | € 451.57 |
RUB | ⚊ | ₽ 4.5785 |
GBP | ⚊ | £ 517.23 |
GEL | ⚊ | ₾ 141.09 |
«Բորիսին հայտնաբերել են մահացած: Այս տեսանյութը Բորիսը կեսգիշերին ուղարկեց ինձ, խնդրեց՝ օգնել:
Չեմ կարողանում որևէ բառ գտնել: Բորիսը ավելի քան 15 ժամ մնացել է ՀՀ հյուպատոսարանում, ու մահացել: ՔՊ-ական իշխանություն, մարդակերների իշխանություն:
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Սանկտ Պետերբուրգում գտնվող Հայաստանի հյուպատոսության շենքում մահացած են գտել Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանին:
Նրան հայտնաբերել են զուգարանում, անգիտակից վիճակում»:
Նյութը՝ Լիա Սարգսյանի ՖԲ էջից
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանը հետախուզվում էր Երևանում սահմանի անօրինական հատման և փողերի լվացման համար։ Երեկ նա կապ է հաստատել լրատվամիջոցների հետ ու տեղեկացրել, որ գտնվում է Սանկտ Պետերբուրգի ՀՀ հյուպատոսարանում։ «Փաստինֆոյի»-ի հետ զրույցում ասել էր․ «Վերջին 1 ամսվա ընթացքում ՌԴ հատուկ ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են, տարել ոստիկանություն, փաստաթղթեր ստուգելու, քանի որ Հայաստանը հետախուզում է հայտարարել իմ նկատմամբ։ Ես կամավոր ցանկանում եմ, որ ինձ արտահանձնեն Հայաստանին»։